Կաթողիկոսը Արմավիրի առաջին ատյանի դատարանից ոտքով ուղևորվեց Մայր տաճար
Ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությանը կաթողիկոսին աջակցելու էին եկել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Նրանց մի մասը այդպես էլ չկարողացավ ներս մտնել դատական նիստերի դահլիճ, քանի որ այլևս տեղ չկար։
«Ազատության» հետ զրույցներում թե՛ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը, թե՛ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը տեղի ունեցողը ազգային ամոթ որակեցին. «Մեր ազգային ամոթն է տեղի ունենում, պետությունը չէ, Փաշինյանը, փորձում է վերացնել երկրում առկա բոլոր ինստիտուտները, այդ թվում նաև եկեղեցին, դա իրեն չի հաջողվելու»:
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ անգամ միջազգային դատարաններում է արձանագրված, որ եկեղեցին անջատված է պետությունից, և պետությունը չի կարող որևէ որոշում կայացնել եկեղեցուն, եկեղեցուն առնչվող հարաբերությունների մասին չի կարող դատական գործընթացներ սկսել։
«Որևէ դեպք եկեղեցու ներքին գործերի, որ դառնան դատարանների քննության առարկա, չեք լսել, չեք տեսել և անհնար է տեսած կամ լսած լինեք։ Այն վնասը, որը հիմա պատճառվում է մեր հասարակությանը, Սահմանադրությանը, ընդհանրապես խղճի, կրոնի ազատությանը, սա անվերականգնելի եմ համարում։ Սա ամոթ է ուղղակի, սա խայտառակություն է», - ընդգծեց նա:
Դատական նիստը շատ կարճ տևեց: Կաթողիկոսը Արմավիրի առաջին ատյանի դատարանից ոտքով ուղևորվեց Մայր տաճար, դատարանի բակում հավաքված աջակիցները ևս նրա հետ ոտքով հասան Վեհարան՝ մասնակցելու ժամերգության։
Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով | 0 | 10 | 07-08-2026 |
| 2 | «Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց | 0 | 5.04 | 07-08-2026 |
| 3 | ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր թեկնածուի վերաբերյալ քննարկումները եկող շաբաթ կշարունակվեն | 0 | 8.52 | 07-08-2026 |
| 4 | Католикос всех армян предстали перед судом | 0 | 7.35 | 07-08-2026 |
| 5 | «Նոր դատավորը պետք է արդարացնի Կաթողիկոսին». Գարեգին Բ-ի գործը՝ բարձր վարկանիշ ունեցող դատավորի սեղանին | 0 | 8.71 | 11-08-2026 |
| 6 | Միքայել Աջապահյանի գործը՝ Վճռաբեկում. «Երևանի դատարանը չպետք է դատեր Սրբազանին» | 0 | 8.67 | 14-08-2026 |
| 7 | Новый судья принял в производство уголовное дело против Католикоса всех армян | 0 | 5.62 | 14-08-2026 |
| 8 | «Առյուծ եմ տեսնում, ասոցացնում եմ Ծառուկյանի ընկերությունների հետ». «Կենտրոն» TV-ն տուգանվեց | 0 | 7.9 | 06-08-2026 |
| 9 | СК Армении возбудил дело по факту аудиозаписи, где есть имя Католикоса | 0 | 0 | 17-10-2025 |
| 10 | Католикос всех армян благословил оппозиционных депутатов | 0 | 8.4 | 02-08-2026 |