Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Եկեք խաղանք այս խաղը». Կաթողիկոսի հոգևոր ու աշխարհիկ անունները փոթորկեցին ԱԺ դահլիճը

Дата публикации: 12-08-2026 09:37:26

Դահլիճի հակադիր թևերում նստող պատգամավորները, զուգահեռաբար կրկնելով «ծափ-հարված օպերացիան», միմյանց մեղադրում էին «մանկապարտեզային», «պրիմիտիվ, պարզունակ» այդ գործողության համար։

Основное содержимое страницы с новостью.

Այսօր խորհրդարանում հնչող ելույթները պարբերաբար ընդհատվում էին սեղանին հարվածներով ու ծափերով։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորները Ամենայն Հայոց կաթողիկոսին կոչում էին աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան, ընդդիմադիր խմբակցության պատգամավորները՝ որպես բոյկոտ, սեղաններին էին հարվածում, իշխանական խմբակցության պատգամավորները՝ ի աջակցություն, ծափահարում։ Երբ ընդդիմությունն էր ամբիոնից Գարեգին Երկրորդին հիշատակում, իշխանականներն էին սեղաններին հարվածում։

Դահլիճի հակադիր թևերում նստող պատգամավորները, զուգահեռաբար կրկնելով «ծափ-հարված օպերացիան», միմյանց մեղադրում էին «մանկապարտեզային», «պրիմիտիվ, պարզունակ» այդ գործողության համար։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել վարչապետի՝ «եկեղեցու բարենորոգման շարժման» լարված փուլում, որով Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ փորձում է գահից հեռացնել Կաթողիկոսին: Ընդդիմությունը սատարում է Մայր Աթոռին՝ պնդելով, թե վարչապետն ու իշխող ուժը միջամտում են եկեղեցու ինքնավարությանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1«Սա մեր ազգային ամոթն է». ընդդիմադիրների արձագանքը կաթողիկոսի գործով դատավարությունը01007-08-2026
2Իրավիճակը ԱԺ-ում լարվեց Ղազարյանի ելույթից և Կոնջորյանի արձագանքից հետո09.0313-08-2026
3«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
4ԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. Ռուբինյանն ու Կարապետյանն զգուշացումներ են ուղղում միմյանց01017-08-2026
5«Չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր»․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազարյանի հարցի մասին06.414-08-2026
6Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով 01007-08-2026
7«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով07.0613-08-2026
8ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի երկրորդ ընդդիմադիր թեկնածուի հարցը 01014-08-2026
9Իշխանություն-ընդդիմություն հակադարձումները շարունակվում են, «Ուժեղ Հայաստանը» ներողություն չխնդրեց07.0914-08-2026

Классификация: Политика. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 10. Источник: www.azatutyun.am.