Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց

Дата публикации: 07-08-2026 12:02:33

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործով դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց ավարտվեց: Նիստն ընթացավ դռնփակ՝ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ:
Ըստ փաստաբանների՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել:
Փաստաբան Արա Զոոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց:
«Նա եղել է փաստաբան, և արտոնագիրը ես եմ հանձնել [փաստաբանների պալատի նախագահ լինելու ժամանակ] և հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, նա ինքնաբացարկ հայտնեց: Ողջունում եմ իր այս քայլը, որովհետև ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին», - ասաց Արա Զոհրաբյանը:
Հաջորդ նիստը կնշանակվի, երբ նշանակվի նոր դատավոր, ասաց նա:
Դատարանից դուրս դուրս գալուց հետո կաթողիկոսը աջակիցների ուղեկցությամբ Արմավիրի առաջին ատյանի դատարանից քայլեց դեպի Մայր Աթոռ, որտեղ ժամերգություն է:
Դատավոր Մանուկյանն այսօր դատական նիստի մեկնարկին հայտարարեց, որ դատալսումները փակ կլինեն միայն այս փուլում, քանի որ մասնավոր կյանքի գաղտնիություն հետ կապված հանգամանքներ կան, թե կոնկրետ ինչ նկատի ուներ դատավորը հայտնի չէ:
Նիստին ներկայացել էր նաև այս գործով միակ տուժող Արման Սարոյանը՝ նախկին Գևորգ եպիսկոպոսը:
Դատարանի առջև կաթողիկոսի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում:
ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Էջմիածնում է՝ դատարանի առջև, որտեղ մեկնարկել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը: Էջմիածնում են նաև որոշ պատգամավոր ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից:
«Ես անասելի ցավ եմ զգում, երբ Վեհափառ հայրապետի նկատմամբ նման ապօրինություն է տեղի ունենում, երբ մեր սրբազան հայրերի նկատմամբ նման անասելի միջամտություն է տեղի ունենում, որոնցից ոչ մեկը ոչ իրավական տրամաբանություն ունի, ոչ էլ ընդհանրապես տրամաբանություն ունի», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արամն Վարդևանյանը:
Այն հոդվածը, որով մեղադրվում է կաթողիկոսը, ազատազրկում նախատեսո՞ւմ է, Վարդևանյանն ասաց. «Չեմ ուզում դրա մասին խոսել, մենք դրանով կարծես կենսունակություն տանքայս վարույթին: Փաստն այն է, որ կա ապօրինություն»:
Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

Основное содержимое страницы с новостью.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել07.8424-07-2026
2«Սա մեր ազգային ամոթն է». ընդդիմադիրների արձագանքը կաթողիկոսի գործով դատավարությունը01007-08-2026
3Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան-3629-06-2026
4Միքայել Աջապահյանի գործը՝ Վճռաբեկում. «Երևանի դատարանը չպետք է դատեր Սրբազանին» 08.6714-08-2026
5Оппозиция считает, что Саркисян не принимал участия в решении значимых проблем0023-01-2022
6Գյումրիում ընդդիմությունը «հետնահանջ չի անելու»09.1814-08-2026
7Судья по делу Католикоса всех армян взял самоотвод05.8507-08-2026
8«Իշխանությունն ուզում է զավթել Գյումրիի քաղաքապետի աթոռը». ձերբակալվել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը 08.6713-08-2026
9Ծառուկյանին նոր՝ 3-րդ մեղադրանքն է առաջադրվել08.6206-08-2026
10Алиев вновь выступил с обвинениями в адрес Армении. Бакинский диктатор распространяет грубую ложь об истории Арцаха (Нагорного Карабаха)-8618-06-2026

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 5.04. Источник: www.azatutyun.am.