Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Նոր դատավորը պետք է արդարացնի Կաթողիկոսին». Գարեգին Բ-ի գործը՝ բարձր վարկանիշ ունեցող դատավորի սեղանին

Дата публикации: 11-08-2026 15:31:53

Արտերկրում կրթություն ստացած Ռուշանյանը դատավորի ընդամենը երեք տարվա փորձ ունի, բայց հասցրել է արժանանալ փաստաբանների գնահատականին:

Основное содержимое страницы с новостью.

Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր դատավորը 29-ամյա Սերժ Ռուշանյանն է: Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:

Հենց առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվեց քննել այս գործը՝ բացատրելով, որ Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել: Օրեր անց գործը էլեկտրոնային կարգով մակագրվեց երիտասարդ դատավոր Ռուշանյանին:

«Քանի որ Սերժ Ռուշանյանը նոր սերնդի դատավոր է, էստեղ ես շատ իր մեջ տեսել եմ հակվածություն դեպի մարդու իրավունքներ: Ամենաթեթևից մինչև շատ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների վարույթ ունենք պարոն Ռուշանյանի մոտ: Անկեղծ կլինեմ՝ որպես իրավաբան, որպես դատավարագետ, որպես, ի վերջո, դատավոր, ունեմ բացառապես բարձր կարծիք իր մասնագիտական գիտելիքների: Ես կուզենամ ընդգծել նաև անկախության մասը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Արտերկրում կրթություն ստացած Ռուշանյանը դատավորի ընդամենը երեք տարվա փորձ ունի, բայց հասցրել է արժանանալ փաստաբանների գնահատականին: Նա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 11 դատավորների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի: Հնչեղ գործերով փաստաբան Կոչուբաևը տասնյակ գործեր ունի այս դատավորի մոտ: Ասաց, որ թեև իր օգտին որոշումներ չի կայացրել, բայց, միևնույն է, բարձր է գնահատում նրա մասնագիտական պատրաստվածությունը:

«Հա, եղել են դեպքեր խափանման միջոցի փոփոխության մասով, բայց, էսպես, գլոբալ, ինչից փաստաբանը կարող է ուրախանալ, օրինակ՝ արդարացման դատավճիռ, ես չունեմ: Բայց էն պրոցեսը, որ ես տեսել եմ՝ դատավորը վարում է, էն պատճառաբանված որոշումները, որ ինքը կայացնում է, մեզ թողնում է միայն հուսալ լավագույնին», - նշեց Կոչուբաևը:

Կենսագրականում նշվում է, որ Ռուշանյանն աշխատանքային առաջին քայլներն արել է հասարակական կազմակերպությունում՝ որպես նախագահ, բայց բաց աղբյուրներում «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» ՀԿ-ի մասին տվյալներ չկան: Պարզ չէ, թե կոնկրետ ինչով է զբաղվել այս կազմակերպությունը: Ռուշանյանը հետո մի քանի տարի աշխատել է Արդարադատության նախարարությունում:

Արդյո՞ք Ռուշանյանն էլ կհետևի դատավոր Հակոբ Մանուկյանի օրինակին ու կհրաժարվի Կաթողիկոսի գործի քննությունից, պարզ կդառնա առաջիկա նիստին, որի օրը դեռ հայտնի չէ:

«Ես ակնկալում եմ, որ դատավորը վարույթ ընդունի և ճանաչի և հռչակի Կաթողիկոսի անմեղությունը», - ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:

Գարեգին Երկրորդին ու մյուսներին մեղադրանք առաջադրվեց վարչապետի՝ «եկեղեցու բարենորոգման շարժման» լարված փուլում, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է գահից հեռացնել Կաթողիկոսին:

Այս գործով միակ տուժողը վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանն է: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց Սարոյանին՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Առաջին նիստն անցած ուրբաթ ընդամենը 20 րոպե տևեց:

«Հայտնի է՝ նա հանդիսացել է փաստաբան, և իր ուսումնառության և արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխանցեց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը ողջունեց դատավորի այդ քայլը, ընդգծեց՝ Մանուկանը հրաժարվեց մասնակցել Կաթողիկոսի դեմ այս գործընթացին: Ինքը՝ դատավորն իր որոշումը հիմնավորելիս շեշտել է հենց Զոհրաբյանի հետ մասնագիտական հարաբերությունները, կարևորել արդարադատության շահը:

«Նշված փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած կարող են առաջացնել տվյալ գործով իմ անկողմնակալության և անաչառության վերաբերյալ», - հայտարարել է Մանուկյանը:

Վեհափառի հետ մեղադրյալի աթոռին հայտնված Վահան սրբազանի փաստաբանի կարծիքով՝ Կաթողիկոսի գործից հրաժարված դատավորը կարող էր այլ որոշում կայացնել՝ քննել գործն ու դադարեցնել Գարեգին Երկրորդի դեմ քրեական հետապնդումը:

«Իհարկե լավ է, որ դատավոր Հակոբ Մանուկյանը կարողացավ մաս չկազմել այս հակաիրավական գործընթացին, բայց մյուս տեսանկյունից՝ շատ ցանկալի կլիներ, որ իր նման լավ համբավ, հեղինակություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող դատավորը գործը, էսպես ասած, եթե գործ կարող ենք առհասարակ անվանել, և քրեական հետապնդումը դադարեցներ», - «Ազատությանը» ասաց Մարինե Ֆարմանյանը:

Ինքնաբացարկ ներկայացրած դատավոր Մանուկյանի վարկանիշը Ռուշանյանի վարկանիշից ցածր է 9 միավորով՝ 14 է: Նա ևս երեք տարվա դատավորի փորձի ունի: Փաստաբան Ֆարմանյանը չի բացառում, որ եթե բացարկ հայտնելու փոխարեն քններ ու արդարացներ Կաթողիկոսին, կպատժվեր՝ ենթարկվելով կարգապահական պատասխանատվության: Այնպես, ինչպես եղել է անցած տարիներին իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորների, օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած Վահե Միսակյանի դեպքում:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1«Սա մեր ազգային ամոթն է». ընդդիմադիրների արձագանքը կաթողիկոսի գործով դատավարությունը01007-08-2026
2Միքայել Աջապահյանի գործը՝ Վճռաբեկում. «Երևանի դատարանը չպետք է դատեր Սրբազանին» 08.6714-08-2026
3Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան07.324-07-2026
4«Իշխանությունն ուզում է զավթել Գյումրիի քաղաքապետի աթոռը». ձերբակալվել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը 08.6713-08-2026
5Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով 01007-08-2026
6Զինծառայողի մահվան հերթական դեպքը․ Փաշինյանն ասում է՝ պաշտոնանկություններ կլինեն09.1113-08-2026
7Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ06.6412-08-2026
8Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել07.8424-07-2026
9РУСАДА выплатит WADA штраф и погасит судебные издержки после согласования с Минфином0016-03-2021
10"Рубин" пообещал выплатить долг бывшему футболисту клуба Караденизу0006-02-2019

Классификация: Культура. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.71. Источник: www.azatutyun.am.