Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Իշխանությունն ուզում է զավթել Գյումրիի քաղաքապետի աթոռը». ձերբակալվել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը

Дата публикации: 13-08-2026 14:29:28

Գրիգորյանի թիմակիցները պնդում են՝ դեռ մեկ տարի առաջ Գյումրու ավագանի անցած իրենց թիմը ենթարկվում է քաղաքական ճնշումների։

Основное содержимое страницы с новостью.

Երեք ամիս առաջ հարուցված քրեական գործով իրավապահներն այսօր ձերբակալեցին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, մեղադրանք առաջադրեցին նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հոդվածով ու Գյումրիից տեղափոխեցին Երևան հարցաքննության։

«Մայիս ամսից սկսած այս գործը կա: Այս գործով իրականացնում են ենթադրաբար վարույթային քննչական գործողություններ, և, այո, մեզ համար ակնհայտ էր և ակնկալելի էր, որ այն, ինչ որ տեղի ունեցավ այսօր առավոտյան, մասնավորապես, պարոն Գրիգորյանի ձերբակալությունը և հետո կալանավորումը, պիտի լիներ», - ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Հարցաքննությունից հետո փաստաբան Արսեն Բաբայանն «Ազատությանն» ասաց, որ Գրիգորյանը մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ. «Դա նշանակում է, որ ոչինչ չի ասում այս պահին։ Ես հաստատապես պնդում եմ, որ պարոն Գրիգորյանը որևէ նման հանցավոր երևույթի հետ առնչություն չունի»։

Դեռ մայիսին Հակակոռուպցիոնը գաղտնալսում էր հրապարակել և պնդել, թե Գրիգորյանը ընտրական շրջանում ընտրողներից մեկին տան նորոգման համար շինարարական նյութեր է տվել։

Արդյո՞ք հաստատում են, որ Գրիգորյանի ձայնն է գաղտնալսման մեջ, փաստաբանը չի ասում։ Ասաց՝ ժամանակը կգա և լռություն պահպանող պաշտպանյալը մանրամասն կհայտնի իր դիրքորոշումը. «Սրանք կոչվում են քրեաքաղաքական հետապնդումներ, այսինքն, քաղաքական հետապնդում քրեական քողի ներքո։ Եվ, բնականաբար, քրեական իրավունքին վերաբերվող ոչ մի կանոն այստեղ չի գործում»։

Արսեն Բաբայանն ուշադրություն է հրավիրում այլ խնդրի վրա. ինչո՞ւ իրավապահները սպասեցին երեք ամիս և նոր միայն, երբ Գրիգորյանն այլևս ոչ պատգամավոր է, ոչ էլ թեկնածու և էլ չունի անձեռնմխելիություն, անցան գործի։

Մինչ իրավապահները չեն պատասխանում այս հարցին, փաստաբանն աճպարարություն է համարում դեռ կես ամիս առաջ անձեռնմխելիություն ունեցող նախկին պատգամավորի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Դա պիտի ավելի վաղ լիներ։ Թե ինչի՞ ավելի վաղ չեղավ, ես այդտեղ այսպես չակերտներում զուգադիպություն եմ տեսնում, այդ զուգադիպությունը կապ ունի մասնավորապես Գյումրու ընտրությունների հետ, ապագայում սպասվելիք, որի մասին իշխանությունը արդեն հայտարարեց, և միաժամանակ կապ եմ տեսնում նախորդ խորհրդարանի լիազորությունների դադարեցման հետ», - նշեց փաստաբանը։

«Բնականաբար սա քաղաքական ճնշում է»

Գրիգորյանի թիմակիցները ևս պնդում են՝ դեռ մեկ տարի առաջ Գյումրու ավագանի անցած իրենց թիմը ենթարկվում է քաղաքական ճնշումների։

«Ես չեմ կարող կարդալ կենտրոնական իշխանության ծրագրերը, նպատակները, մտքերը, բայց որ Հայաստանում ամեն մի քաղաք ունեցավ իր մոդելը, իր տիպը, իշխանության խլման, տեղական իշխանության զավթման, և այդ մոդելներն ըստ քաղաքների ստացան այդ անվանումները՝ Վանաձորյան մոդել և այլն, և այլն։ Կոնկրետ Գյումրին մեկ տարի շարունակ տեսնում եք՝ կուռ աշխատում է, ավագանին համառ է շատ, և կոնկրետ մեր թիմը, պարոն Գրիգորյանի թիմը բավականաչափ կարևոր օղակ է այդ ընդդիմության ցանկում, և բնականաբար սա քաղաքական ճնշում է», - ասաց «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Գրիգորյանի թիմակից Գյումրու ավագանու ընդդիմադիր «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հիշեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ուղիղ հայտարարել է, որ ցանկանում է օր առաջ իշխանություն վերցնել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Նրա պնդմամբ՝ Գրիգորյանի ձերբակալությունը հենց Գյումրու քաղաքապետի աթոռը «զավթելու համար է արվում»։

Գյումրին կառավարվում է ընդդիմադիրների կողմից։ Կոմունիստական կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այժմ մի քանի գործերով մեղադրյալ է ու փաստացի չի կարողանում կատարել համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ղուկասյանին այս պաշտոնում ընտրվելու համար ձայներ են տվել ոչ միայն Կոմկուսը, այլև մյուս ընդդիմադիրներն, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանի թիմը՝ ընդհանուր 19 ընդդիմադիր մանդատներով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում ընդդիմադիր դիրքերում է։ Ավագանիում Փաշինյանի թիմն ունի ընդամենը 14 ձայն։

«Եվ մենք Գյումրիում, գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում», - քարոզարշավի ժամանակ էր Փաշինյանը նման հայտարարություն արել՝ կարևորելով ոչ թե հերթական, այլ հենց արտահերթ ընտրությամբ Գյումրին վերցնելու սցենարը։

Գյումրիում արդեն նման իրավիճակ եղել է։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո՝ երկու 2024 թվականին ողջ կազմով մանդատները վայր դրեց կառավարող «Բալասանյան» դաշինքը, ինչից հետո Գյումրիում վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, ամիսներ անց էլ արտահերթ ընտրություններ անցկացվեցին։

Կկալանավորվի՞ արդյոք Մարտուն Գրիգորյանը, թե՞ ոչ, պարզ կդառնա առաջիկա ժամերին, Հակակոռուպցիոնը դիմել է դատարան։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Գյումրիում ընդդիմությունը «հետնահանջ չի անելու»09.1814-08-2026
2«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
3Мэра Еревана Марутяна отправили в отставку0022-12-2021
4Фракция Пашиняна выдвинула его на пост премьера Армении для проведения досрочных выборов0026-04-2021
5Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ06.6412-08-2026
6Правящая партия Армении выдвинула кандидатуру министра Хачатуряна на пост президента0001-02-2022
7Адвокат назвал преследование оппозиционера Григоряна в Армении незаконным08.5414-08-2026
8Пашинян заявил, что выборы президента Армении пройдут в марте0003-02-2022
9Оппозиция Армении требует отставки Пашиняна и выдвигает на пост премьера Манукяна0003-12-2020
10Նոր Սահմանադրության նախաբանում չի լինի հղում Անկախության հռչակագրին. Ջուլհակյան01011-08-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.67. Источник: www.azatutyun.am.