Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի

Дата публикации: 18-08-2026 03:54:00



Основное содержимое страницы с новостью.

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը խիստ անակնկալ է եղել նրա համար, սրանով է պայմանավորված, որ նա խիստ հուզված ձայնով էր կառավարության նիստում հրաժեշտ տալիս գործընկերներին: Նա մտերիմների մոտ անկեղծացել է, որ ազատման որոշումը Փաշինյանն իր հետ չի քննարկել, ընդամենը փոխանցել է, որ պետք է ազատվի, որովհետեւ այդ պաշտոնին նշանակելու է Ալեն Սիմոնյանին։

Արմեն Գրիգորյանը մերձավորներին ասել է, որ մինչեւ հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, քանի որ իրեն համարում է հեղափոխության մասնակից, որը 6 տարի շարունակ հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին, եւ չէր կարելի իր հետ այդկերպ վարվել: Էլ ավելի մեծ անարգանք է համարել այն, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հետո Փաշինյանն իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն, եւ մերժել է՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կհասկանա, թե ինչ խորն է վիրավորել իրեն:

Թերեւս նաեւ հույսով, որ այլ՝ ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի իրեն, ինչպես եղավ Ալեն Սիմոնյանի պարագայում, որը մերժել էր որպես շարքային պատգամավոր ԱԺ գնալը եւ հասավ նրան, որ մի քիչ ավելի նշանակալի պաշտոն իրեն առաջարկեցին՝ այդ պաշտոնը խլելով Արմեն Գրիգորյանից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու01018-08-2026
2«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը. նա Ավինյանի նախկին վարորդն է01018-08-2026
3«Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»01018-08-2026
4«Իշխանությունն ուզում է զավթել Գյումրիի քաղաքապետի աթոռը». ձերբակալվել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը 08.6713-08-2026
5Оппозиция Армении требует отставки Пашиняна и выдвигает на пост премьера Манукяна0003-12-2020
6Правящая партия Армении выдвинула кандидатуру министра Хачатуряна на пост президента0001-02-2022
7Новая эра для Армении? Партия Пашиняна консолидирует власть0002-02-2022
8Правящая партия Армении выдвинула Пашиняна на пост премьера03.8302-08-2026
9Правящая в Армении партия выдвинула Пашиняна в премьеры страны07.902-08-2026
10Պաշտոնանկություն ԱԽՔ գրասենյակում. Ալեն Սիմոնյանն ազատվո՞ւմ է Արմեն Գրիգորյանի կադրերից01017-08-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 10. Источник: news.am.