«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում նշանակվեց 2024-ի կեսերին, նա 2021-ից Փաշինյանի արարողակարգի ծառայության պետն էր, դրանից առաջ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պետը։
Վերջերս նա իր օգնական է նշանակել Ավինյանի վարորդին՝ Սարո Գաբրիելյանին, որին թաղապետարանում համարում են «ստվերային թաղապետ»։ Գաբրիելյանը հասցրել է թե՛ Արաբկիրում, թե՛ Աջափնյակում տեղակալներ կարգել իր զարմիկներին։ Արաբկիրի թաղապետի տեղակալը, դիցուք, իր եղբորորդին է՝ Մաքս Գաբրիելյանը։ Վերջինս էլ իր հերթին կրթության բաժնում նշանակել է կնոջը` Աննային, նա էլ՝ «Պապն ու շաղգամը» հեքիաթի մոտիվներով, իր ընկերուհիներին է բերել բաժին։
Այս խումբը լուրեր է շրջանառում, որ վերեւից «դաբրոն» արդեն կա` շուտով Գաբրիելյանն է լինելու թաղապետը եւ կնոջն էլ նշանակելու է համայնքի մանկապարտեզներից մեկի տնօրեն։ Փոխթաղապետն օրենքով կուրացիա է անում քաղաքաշինության եւ սոցապահովության ոլորտը, սակայն փաստացի զբաղվում է բոլոր ոլորտներով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի | 0 | 10 | 18-08-2026 |
| 2 | «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» | 0 | 10 | 18-08-2026 |
| 3 | «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու | 0 | 10 | 18-08-2026 |
| 4 | Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Փաշինյանին | 0 | 10 | 18-08-2026 |
| 5 | «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել | 0 | 10 | 18-08-2026 |
| 6 | Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան (վիդեո) | 0 | 10 | 18-08-2026 |
| 7 | Биография Никола Пашиняна | 0 | 0 | 02-08-2021 |
| 8 | Президент Армении назначил Ару Айвазяна главой МИД | 0 | 0 | 18-11-2020 |
| 9 | Пашинян назначил первого замначальника Генштаба ВС Армении | 0 | 0 | 13-04-2021 |
| 10 | Пашинян рассказал, кто возглавит его администрацию | 0 | 9.53 | 29-07-2026 |