Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Comment on «Եթե մարդը մտել է Հայաստանի տարածք, կրակել է հայ կնոջ վրա եւ վիրավորել է, դու ոչ միայն պետք է պաշտպանես այդ կնոջը, այլ այցելես, պետք եղած տեղն էլ մեդալ տաս». Հովհաննես Իշխանյան by Անանուն

Дата публикации: 19-10-2026 14:19:00

Ապրես:

Основное содержимое страницы с новостью.

«Այս COP 17-ը, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հավաքվում են, որ աշխարհի կլիմայի փոփոխության, բնապահպանական խնդիրների հարցը լուծեն, ավելի շատ նմանվել է նրան, որ զուտ կարողանում ես բնապահպանությամբ անհանգիստ մարդկանց գեղեցիկ փաթեթավորմամբ կառավարես, բայց մյուս կողմից Ամուլսարում մի քանի օր առաջ հանքի շահագործման գովազդներ իրականացնես՝ այդպես վնասելով բնությանը»,-ասաց փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում։

«Այսինքն, ստիպված են խոսել բնապահպանության խնդիրներից, բայց զուտ նրա համար, որպեսզի կառավարեն մտահոգ մարդկանց։ Եկեք հիշենք։ Այս այսպես կոչված կառավարությունը, որ եկավ, սկսեց ցայտաղբյուրների ծորակների վրա սարքեր դնել, իբրեւ թե ջրի խնայողության համար։ Հիմա այդ Ամուլսարի հանքի ամբողջ պատմությունը ջրային ռեսուրսների աղտոտումն է։ Ընդ որում, մի քանի ուղղությամբ մեր ջրային ռեսուրսները պետք է աղտոտվեն։ Այս այսպես կոչված իշխանությունը նման է քաղքենիական դրսեւորումներին, որ մի տեղ ցույց տան, թե անհանգիստ են, մյուս կողմից աղետներ իրականացնեն։

Նույնը՝ խաղաղության մասին պատկերացումները։ Իմաստուն մարդիկ, ղեկավարները գիտեն, որ խաղաղության համար անհրաժեշտ է որպեսզի տնտեսությունդ ու բանակդ ուժեղանան ու այս փոխկապակցվածությունը պետք է անվերջ պահես։ Իսկ սրանք ինչ արեցին։ Սրանք Արցախում ցեղասպանություն կազմակերպեցին, Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, Հայաստանի ոչ միայն բանակից, այլեւ տարբեր ոլորտներից տաղանդներին արտաքսեցին։ Ու իրենք մնացին իրենց անտաղանդներով։ Սրանց պատկերացմամբ խաղաղությունը 150 հազար մարդկանց էթնիկ զտելն է, սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակի հասցնելը, նրանց դեմ ամենաբարձր մակարդակով ատելություն տարածելը, նրանց ու նրանց պաշտպանողներին սեգրեգացնելը եւ բանտեր նետելը։

Երբ դու խնդիրները լուծում ես «ոնց անեմ՝ իմ ցանկությունը կատարվի» մտքերով, ստանում ես ցեղասպանություն, Գորիս-Կապան ճանապարհի հանձնում, ստանում ես, որ Ադրբեջանն ու Թուրքիան գան, քո իշխանությունը ապահովեն»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։

Կարդացեք նաև

Նա նաեւ անդրադարձավ Շաքի գյուղում զինված ադրբեջանցու եւ երեք անչափահասի մայր Անի Ավետիսյանի միջեւ միջադեպի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ենթակա պաշտոնյաների բռնած դիրքին, որոնց արած հայտարարություններից երեւում է, որ ամեն կերպ փորձում են արդարացնել սահմանախախտ հանցագործին եւ տեղի ունեցածի մեղավորությունը բարդել իր երեխաներին եւ իր տունը պաշտպանած եւ հաշմանդամ դարձած հայ մոր վրա։

«Եթե մարդը մտել է Հայաստանի տարածք, կրակել է հայ կնոջ վրա, որի երեխան էլ է այդտեղ եղել, եւ վիրավորվել է։ Դու ո՞ւմ պետք է պաշտպանես, դե արի ու մի ասա՝ այ չզոհված։ Պետք է պաշտպանես այդ կնոջը։ Եվ ոչ միայն պաշտպանես, այլ գնաս, այցելես, պետք եղած տեղն էլ մեդալ տաս»,-ասաց փաստավավերագրողը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1 Comment on «Մի խփնված ադրբեջանցի է մտել, շոու եք սարքում, կմտածեն՝ էս կտցրուկը գնացել, սաղ Հայաստանը վախից թպրտում է»․ Սասուն Միքայելյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին by Մ. Հայդուկ Շամլեան 07.4212-10-2026
2 Comment on Լարված իրավիճակ Արտենի բնակավայրում՝ Զորավար Անդրանիկի նկարը դպրոցի պատից հեռացնելու շուրջ․ Shamshyan.com by Հայ մարդ 07.7924-10-2026
3 Comment on Հայոց Եկեղեցու դիմադրությունը «իրադարձային» կարճաժամկետ աղետին by Մարիամ 01020-10-2026
4 Comment on Ինչով է ավարտվում ավտորիտարիզմը by Սարգիս Զեյթունյան 06.3423-10-2026
5Арегназ Манукян: Пашинян решил сыграть в маленького Гитлера и установить в Армении нацистский режим-10526-06-2026
6 Comment on «Փաշինյանն արդեն ուղղորդում է դատական իշխանություններին, որ ինձ ուզեն-չուզեն՝ ամբաստանյալի կարգավիճակ տան և դատապարտեն». Գերասիմ Վարդանյան by Հայ մարդ 08.121-10-2026
7 Comment on Լուսինե Բադալյան. Ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է by Սարգիս Զեյթունյան 09.2715-10-2026
8«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
9Пашинян назвал признание Байденом геноцида армян необходимым посланием миру0024-04-2021
10Пашинян: Азербайджан должен быть открыт для перевозки армянских грузов в РФ и Иран0025-05-2023

Классификация: Мнения. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 7.95. Источник: www.aravot.am.