Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Дата публикации: 04-07-2026 10:45:40

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը: Հարթակում հրապարակվում են հարցազրույցներ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում առաջատար դերակատարում ունեցող երկրների քաղաքականություն մշակողների և պետական ոլորտի ղեկավարների հետ: Նախարարը հարցազրույցում ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Մխիթար […]

Основное содержимое страницы с новостью.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը: Հարթակում հրապարակվում են հարցազրույցներ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում առաջատար դերակատարում ունեցող երկրների քաղաքականություն մշակողների և պետական ոլորտի ղեկավարների հետ:

Նախարարը հարցազրույցում ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի նպատակն է ԱԲ-ն դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր խթան։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համատեղ զարգացնել ժամանակակից թվային ենթակառուցվածքները, ընդլայնել հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, խթանել ԱԲ գրագիտությունը և պատրաստել նոր սերնդի մասնագետներ։

Հարցազրույցի առանցքային ուղերձներից մեկը վերաբերում էր ԱԲ գրագիտությանը, որը, նախարարի գնահատմամբ, պետք է դառնա ազգային առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայությունը բավարար չէ․ անհրաժեշտ է, որպեսզի պետական ծառայողները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, կրթական համակարգի մասնակիցներն ու քաղաքացիները ձեռք բերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն կտան ԱԲ գործիքներն օգտագործել լիարժեք, արդյունավետ և պատասխանատու կերպով։

Անդրադառնալով պետական կառավարման ոլորտում ԱԲ կիրառման հնարավորություններին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն կարող է նպաստել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, խարդախությունների բացահայտմանը, ինչպես նաև տվյալահեն և առավել հիմնավորված որոշումների կայացմանը։

Միաժամանակ նախարարը կարևորել է ԱԲ կիրառման հետ կապված ռիսկերի կառավարումը՝ ընդգծելով, որ այդ տեխնոլոգիան կարող է մասշտաբավորել ոչ միայն արդյունավետությունը, այլև սխալները։ Նրա խոսքով՝ կողմնակալությունը, անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը, կիբեռանվտանգության մարտահրավերները, գեներացված բովանդակությունից չափազանց մեծ կախվածությունը և թափանցիկության պակասը կարող են բացասաբար անդրադառնալ հանրային վստահության վրա։ Այդ պատճառով պետական կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության համակարգում, անհրաժեշտ է ապահովել էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետվողականության և արդյունավետ վերահսկողության սկզբունքների պահպանումը։

Նախարարն ընդգծել է նաև, որ ԱԲ-ն պետք է ոչ թե փոխարինի մարդուն, այլ աջակցի նրան՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնելու գործում։ Նա կարևորել է նաև ԱԲ հնարավորությունների հավասար հասանելիության ապահովումը՝ նշելով, որ Հայաստանը զարգացնում է ամբողջական էկոհամակարգ, որը համադրում է համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, հասանելի հաշվողական ռեսուրսները, կրթությունը և լայն ներգրավվածությունը։

Խոսելով տեխնոլոգիաների ազդեցության մասին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է` ԱԲ-ն ոչ թե կսահմանափակի, այլ կընդլայնի մարդու ստեղծարար ներուժը։ Նրա խոսքով՝ թվային լուծումներն ու ավտոմատացումը մարդկանց հնարավորություն կտան ավելի քիչ ժամանակ հատկացնել առօրյա տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներին և ավելի շատ կենտրոնանալ ստեղծարարության, նորարարության, քննադատական մտածողության ու մարդկային դատողություն պահանջող որոշումների կայացման վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները07.1431-07-2026
2Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ06.513-08-2026
3Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ-ում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման համար08.916-07-2026
4ԲՏԱՆ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները07.1430-07-2026
5ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն08.8510-08-2026
6Համաժողովը փաստում է, որ միջազգային երկխոսությունը խթանում է լավագույն փորձի փոխանակումը, նոր գաղափարների ձևավորումը. Արթուր Մարտիրոսյան07.9724-07-2026
7Депутат Боярский предложил создать государственную платформу для развития ИИ0022-04-2025
8Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան սերը և Իսրայել-Թուրքիա ատելությունը. Արթուր Խաչատրյան0229-06-2026
9Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան-3629-06-2026

Классификация: Партнеры. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 9.05. Источник: www.shantnews.am.