Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Дата публикации: 10-08-2026 07:37:25

Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: «ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա գտնվեց Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը […]

Основное содержимое страницы с новостью.

Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա գտնվեց Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։

4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։

Ինչպես նկատեց հավատարմատար Ալենը, երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ»,-նշվա է տեքստում։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ06.513-08-2026
2Firebird Launches CIS Region’s Largest AI Factory in Armenia06.6108-08-2026
3Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին09.0504-07-2026
4Ереван не вернется в формат с Москвой и Баку по разблокированию коммуникаций0025-03-2025
5Ադրբեջանի Միլի Մեջլիսը դեմ է արտահայտվել հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ ԱՄՆ օրենսդրական նախաձեռնությանը07.4824-07-2026
6Министр иностранных дел Армении обсудил с послом США возобновление переговоров по Карабаху0027-08-2021
7Блинкен призвал Алиева к немедленному открытию Лачинского коридора0023-01-2023
8Алиев: США могут сыграть важную роль в нормализации отношений между Баку и Ереваном0004-07-2022
9В ОБСЕ считают, что урегулирование конфликта в Карабахе наладит отношения Баку и Еревана0027-09-2021
10Ереван не получил ответа Баку на инициативу о разблокировании коммуникаций0016-04-2025

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.85. Источник: www.shantnews.am.