Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի առնչությամբ: Այդ մասին հիշատակված է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում: Եվ դրանում առանձին տողով հիշատակում կա Բաքվում պահվող հայերի մասին: Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր խոր մտահոգությունը Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող […]
Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի առնչությամբ: Այդ մասին հիշատակված է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում: Եվ դրանում առանձին տողով հիշատակում կա Բաքվում պահվող հայերի մասին: Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր խոր մտահոգությունը Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ։ Կոչ է անում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հարգել նրանց հիմնարար իրավունքները»: Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել՝ նախ ընդունված փաստաթղթի մասին:
«Այդ բանաձևն ընդունվել է 492 ձայն կողմ և ընդամենը 23 ձայն դեմ հարաբերակցությամբ: Ի սկզբանե նախաձեռնողները պատկերացնում էին, որ այդ փաստաթուղթը դատապարտելու է Ադրբեջանում քաղբանտարկյալներին պահելու հանգամանքը, ազատ լրատվամիջոցների սահմանափակման իշխանության փորձերը, ընդդիմության իրավունքների ոտնահարման դրսևորումները և այլն»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են ընդունել Բաքվում: Ի՞նչ է իրականում նշանակում այդ բանաձևի ընդունումը: Նման բովանդակության փաստաթղթեր են պատրաստվում նաև ա՞յլ երկրների ազգային խորհրդարաններում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: