Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Թեհրանի պնդմամբ՝ Իրանում «ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունների» երկու անդամ է սպանվել

Дата публикации: 13-08-2026 13:47:00

Իրանի հետախուզության նախարարությունը նաև հայտարարել է, որ ևս չորս մարդ է ձերբակալվել, որոնք փորձել են մուտք գործել երկիր:

Основное содержимое страницы с новостью.

Իրանի հետախուզության նախարարությունը պնդում է, որ երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ «ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունների» երկու անդամներ են սպանվել: Այս լուրը հաղորդած իրանական պետական հեռարձակողն այլ մանրամասներ չի ներկայացրել, իսկ ԱՄՆ-ն և Իսրայելն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը:

Նախարարությունը նաև հայտարարել է, որ ևս չորս մարդ է ձերբակալվել, որոնք փորձել են մուտք գործել Իրան՝ Սիստան և Բելուջիստան նահանգն ապակայունացնելու և ենթակառուցվածքները վնասելու նպատակով:

Մինչ այդ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հետախուզական ձախողումների պատճառով երկար ժամանակ սխալ հաշվարկներ է արել, ինչի վառ օրինակն է նաև Իրանի վրա հարձակումը: Ըստ Աբբաս Արաղչիի՝ Վաշինգտոնը հիմա հերթական սխալ հաշվարկն է անում Հորմուզի նեղուցի հարցում:

«Հիմա Հորմուզի նեղուցի հետ կապված ավելի մեծ սխալ հաշվարկ են անում։ Կեղծ լուրերից ավելի վատ է կեղծ հետախուզությունը։ Զգո՛ւյշ եղեք», - ասել է Արաղչին:

Չնայած ԱՄՆ նախագահի պնդումներին, որ ամերիկյան զինուժն է վերահսկում Հորմուզի նեղուցը, Իրանի «Բասիջ» կիսառազմական կազմակերպության հրամանատար Հոջատոլեսլամ Հոսեյն Թաեբը հայտարարել է, որ Իրանի վերահսկողության և կառավարման տակ է կարևորագույն այս ջրուղին, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: «Մեր երկիրը շարունակում է իր ուղին լիակատար անվտանգության պայմաններում», - ասել է նա:

Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունն, իր հերթին, հայտարարել է, որ ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզի նեղուցով առանց Իրանի թույլտվության:

Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի խորհրդական, գեներալ Ռասուլ Սանաի-Ռադն էլ հայտարարել է, որ Իրանը ապագայում ավելի ագրեսիվ կգործի, եթե երկրի դեմ ռազմական նոր հարձակում լինի: Ըստ իրանական Fars գործակալության՝ առանց ԱՄՆ-ին կոնկրետ հիշատակելու, պաշտոնյան ասել է, որ Իրանի «թշնամին» նպատակ ուներ ներքին պառակտումներ ստեղծել տնտեսական ճնշման միջոցով, սակայն այդ ջանքերը ձախողվել են:

«Մենք դիմակայունություն ցուցաբերեցինք վերջին պատերազմում, և Աստծո կամոք, մենք կցուցաբերենք ավելի մեծ դիմակայունություն և վճռականություն հնարավոր ապագա պատերազմի ժամանակ», - պնդել է Ռադը:

Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, թե իրենք են վերահսկում նեղուցը, Իրաքի վարչապետը հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա, որ իր ցամաքային կամ օդային տարածքն օգտագործվի հարևան երկրների դեմ հարձակումների համար: Ալի ալ-Զաիդին ասել է, որ Իրաքն «աշխատում է պաշտպանել իր ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը»:

«Իրաքի երկինքն ու ինքնիշխանությունն անձեռնմխելի են, և նրա օդային տարածքի որևէ խախտում կամ անվտանգության նկատմամբ որևէ խախտում չենք հանդուրժի», - հայտարարել է նա։ Պատերազմի օրերին Իրանը բազմիցս է հարվածել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին՝ հայտարարելով, որ դրանք օգտագործվում են իր դեմ հարձակումների համար:

Այս ընթացքում իսրայելական ուժերը ռազմական գործողություններ են իրականացրել Լիբանանի հարավում՝ թիրախավորելով Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության՝ ավիահարվածներ են հասցվել մի շարք բնակավայրերի, կան ավերածություններ:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանում նկարահանված տեսաուղերձում հայտարարել է, որ բանակը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտուց, քանի դեռ «Հեզբոլա»-ն չի զինաթափվել։

«Մենք կմաքրենք այս տարածքը և կապահովենք հյուսիսի բնակիչների անվտանգությունը և ոչ մի դեպքում դուրս չենք գա անվտանգության գոտիներից՝ ոչ Լիբանանում, ոչ Սիրիայում, ոչ էլ Գազայում», - նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Կացը նաև ասել է, թե Իսրայելի վրա 2023-ի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի հարձակումից սերտած դասն այն է, որ իսրայելական բանակը պետք է գտնվի Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտում և պաշտպանի Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներին: «Սա է մեր քաղաքականությունը, սա է մեր դոկտրինը», - հայտարարել է նա:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Разведслужба Ирана арестовала две опергруппы израильской разведки0010-01-2023
2В Иране задержали предполагаемого шпиона, работавшего на Израиль0005-04-2021
3Министр разведки Ирана заявил о задержании связанных с Израилем "террористов"0021-05-2023
4דיווח: איראן הצטיידה במאות טילי כתף מרוסיה ומסין01007-08-2026
5ირანი უარყოფს კატარისა და ქუვეითის ცნობებს დაკავებული ირანელი პერსონალის შესახებ01016-08-2026
6Iran: Drohende Hinrichtungen013.1322-05-2026
7Иран в апреле объявил персонами нон грата четверых азербайджанских дипломатов0005-05-2023
8СМИ: 17 человек осуждены в Иране за шпионаж в пользу США0022-07-2019
9МИД Азербайджана обвинил Иран в угрозах и провокациях против страны0031-03-2023
10Иранда үкіметке қарсы шеруге қатысқан тағы бір адам дарға тартылды010.6421-08-2026

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.71. Источник: www.azatutyun.am.