Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Թրամփը հայտնում է՝ Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, Թեհրանից էլ զգուշացնում են ԱՄՆ-ին

Дата публикации: 18-08-2026 14:33:53

Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պայմանները, զգուշացրել է Իրանի խորհրդարանի խոսնակը: Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ այդ պայմանները ներառում են նաև Իրանի նկատմամբ ծովային շրջափակման և պատժամիջոցների վերացումը։
«Եվ թույլ տվեք հստակեցնել. նեղուցը չի վերաբացվի, մինչև Ամերիկան չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ներառյալ սառեցված ակտիվների ապասառեցումը, նավթային պատժամիջոցների վերացումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնց Ամերիկան համաձայնել է փոխըմբռնման համաձայնագրով»,- հայտարարել է Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանը պետք է «հանձնվի». ԹրամփՄինչ Թեհրանը հայտարարում է, որ Հորմուզը դեռ փակ կմնա, ԱՄՆ նախագահը նեղուցի քարտեզ է հրապարակել սոցցանցում, որում ջրային այս կարևոր ուղին նշված է որպես «ԱՄՆ նոր տարածք», թեև այն Իրանի և Օմանի ջրերում է գտնվում: Անցած շաբաթ էր Դոնալդ Թրամփը հայտարարել, որ շուտով Հորմուզը ԱՄՆ տարածք կհռչակի:
Նախագահ Թրամփը սոցցանցում գրել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, և նման բանակցություններ նախատեսված չեն։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։
Երեկ նաև լրացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը, որի ընթացքում կողմերը հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ պետք է բանակցեին պատերազմին վերջ դնելու համար: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում երկարաձգել այդ ժամկետը: Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Իրանը պետք է «հանձնվի», ապա պնդել՝ Թեհրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։
«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց մտադիր չեն կնքել այնպիսի գործարք, որը ես եմ անհրաժեշտ համարում։ Տեսեք, մենք այնտեղ ենք մեկ պատճառով. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ … Եվ չի ունենա»,- հայտնել է նախագահ Թրամփը:
Հակամարտությունը կարգավորելու միջնորդական ջանքերում ակտիվ ներգրավված Կատարն իր հերթին հայտարարել է, որ միջնորդները սպասում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնությանը, նախքան կվերադառնան Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն բանակցություններին։ Արտգործնախարարության խոսնակը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնությունը կհեշտացներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների վերսկսումը:
Կատարի ԱԳՆ խոսնակի խոսքով.- «Կատարը կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր …. Ես կասեի, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը զգալիորեն կնպաստի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսմանը»:
Իրանը մեղադրում է Իսրայելին՝ դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու համարՈւ մինչ միջնորդները համաձայնություն են ակնկալում Հորմուզի շուրջ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատերազմում ԱՄՆ-ի նպատակն էր ստիպել Իրանին, որ հանձնվի, ինչին ԱՄՆ-ն չկարողացավ հասնել: Աբբաս Արաղչին պնդել է, թե Վաշինգտոնը՝ «հիմա աղաչում է», որ Թեհրանը, թեկուզ իր պայմաններով, նստի բանակցությունների:
Իրանի գլխավոր դիվանագետը նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելին մեղադրել է Իրանի շուրջ դիվանագիտական ջանքերն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար: Արաղչիի խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ի հետ երկարատև հրադադարի համաձայնագրի գլխավոր խոչընդոտն է:
«Սիոնիստական ռեժիմը եղել և մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդն ու խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու, այս համաձայնագրի ձախողման և դրա իրականացմանը խոչընդոտելու համար»,- նշել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի ջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել ալ-Մանսուր քաղաքին ու մոտակա բնակավայրերին:
Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին, զոհերի մասին չի հաղորդվում, վնասվել են ենթակառուցվածքներ: Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով ագրեսիայի չարդարացված ակտ, որն «ակնհայտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»:
ԱՄՆ-ն «խորը մտահոգություն» է հայտնել սիրիական ռազմաբազային հարվածելու կապակցությամբ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի ու Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը սոցցանցում գրել է, որ այդ հարվածներն «անտեղի սրացում են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»:


Основное содержимое страницы с новостью.

Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պայմանները, զգուշացրել է Իրանի խորհրդարանի խոսնակը: Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ այդ պայմանները ներառում են նաև Իրանի նկատմամբ ծովային շրջափակման և պատժամիջոցների վերացումը։

«Եվ թույլ տվեք հստակեցնել. նեղուցը չի վերաբացվի, մինչև Ամերիկան չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ներառյալ սառեցված ակտիվների ապասառեցումը, նավթային պատժամիջոցների վերացումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնց Ամերիկան համաձայնել է փոխըմբռնման համաձայնագրով»,- հայտարարել է Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Իրանը պետք է «հանձնվի». Թրամփ

Մինչ Թեհրանը հայտարարում է, որ Հորմուզը դեռ փակ կմնա, ԱՄՆ նախագահը նեղուցի քարտեզ է հրապարակել սոցցանցում, որում ջրային այս կարևոր ուղին նշված է որպես «ԱՄՆ նոր տարածք», թեև այն Իրանի և Օմանի ջրերում է գտնվում: Անցած շաբաթ էր Դոնալդ Թրամփը հայտարարել, որ շուտով Հորմուզը ԱՄՆ տարածք կհռչակի:

Նախագահ Թրամփը սոցցանցում գրել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, և նման բանակցություններ նախատեսված չեն։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։

Երեկ նաև լրացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը, որի ընթացքում կողմերը հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ պետք է բանակցեին պատերազմին վերջ դնելու համար: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում երկարաձգել այդ ժամկետը: Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Իրանը պետք է «հանձնվի», ապա պնդել՝ Թեհրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։

«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց մտադիր չեն կնքել այնպիսի գործարք, որը ես եմ անհրաժեշտ համարում։ Տեսեք, մենք այնտեղ ենք մեկ պատճառով. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ … Եվ չի ունենա»,- հայտնել է նախագահ Թրամփը:

Հակամարտությունը կարգավորելու միջնորդական ջանքերում ակտիվ ներգրավված Կատարն իր հերթին հայտարարել է, որ միջնորդները սպասում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնությանը, նախքան կվերադառնան Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն բանակցություններին։ Արտգործնախարարության խոսնակը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնությունը կհեշտացներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների վերսկսումը:

Կատարի ԱԳՆ խոսնակի խոսքով.- «Կատարը կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր …. Ես կասեի, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը զգալիորեն կնպաստի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսմանը»:

Իրանը մեղադրում է Իսրայելին՝ դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու համար

Ու մինչ միջնորդները համաձայնություն են ակնկալում Հորմուզի շուրջ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատերազմում ԱՄՆ-ի նպատակն էր ստիպել Իրանին, որ հանձնվի, ինչին ԱՄՆ-ն չկարողացավ հասնել: Աբբաս Արաղչին պնդել է, թե Վաշինգտոնը՝ «հիմա աղաչում է», որ Թեհրանը, թեկուզ իր պայմաններով, նստի բանակցությունների:

Իրանի գլխավոր դիվանագետը նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելին մեղադրել է Իրանի շուրջ դիվանագիտական ջանքերն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար: Արաղչիի խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ի հետ երկարատև հրադադարի համաձայնագրի գլխավոր խոչընդոտն է:

«Սիոնիստական ռեժիմը եղել և մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդն ու խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու, այս համաձայնագրի ձախողման և դրա իրականացմանը խոչընդոտելու համար»,- նշել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի ջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել ալ-Մանսուր քաղաքին ու մոտակա բնակավայրերին:

Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին, զոհերի մասին չի հաղորդվում, վնասվել են ենթակառուցվածքներ: Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով ագրեսիայի չարդարացված ակտ, որն «ակնհայտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»:

ԱՄՆ-ն «խորը մտահոգություն» է հայտնել սիրիական ռազմաբազային հարվածելու կապակցությամբ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի ու Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը սոցցանցում գրել է, որ այդ հարվածներն «անտեղի սրացում են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պահանջների կատարումը. Ղալիբաֆ06.5618-08-2026
2«Θα σου σπάσουμε τα πόδια»: Το Ιράν απειλεί τον Τραμπ μετά τη δήλωσή του ότι θα κηρύξει τα Στενά του Ορμούζ «αμερικανικό έδαφος»07.817-08-2026
3Τραμπ: «Θα βομβαρδίσουμε το Ομάν» αν μπει εμπόδιο στις διαπραγματεύσεις με το Ιράν για το Ορμούζ -«Δεν βιάζομαι για συμφωνία»07.5217-08-2026
4ԱՄՆ-ը դեպի Իրան շարժվող նավ է խոցել, հութիները նավահանգստի և նավի են հարվածել, Թեհրանը չի վերաբացում Հորմուզը09.1112-08-2026
5Վաշինգտոնը պնդում է՝ աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, Թեհրանը դեռ չի արձագանքում09.1814-08-2026
6Թրամփը հայտարարել է՝ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում08.1918-08-2026
7Το Ιράν απαντά στον Τραμπ που θέλει να ανακηρύξει τα Στενά του Ορμούζ «έδαφος των ΗΠΑ»: Ήταν, είναι και θα παραμείνουν ιρανικά05.9815-08-2026
8Irán desafía a un Trump errático tras el vencimiento del acuerdo entre Teherán y Washington06.4617-08-2026
9NYT узнала об отказе Тегерана от предложения Вашингтона о мире09.624-07-2026
10Іран озвучив свій ультиматум США, топкомандувач США закликає шукати вихід з війни010.3709-08-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 5.78. Источник: www.azatutyun.am.