Բրիտանացի արքայադուստր Դիանայի եղբայրը՝ Չարլզ Սպենսերը պատրաստվում է գիրք հրատարակել քրոջ կյանքի մասին՝ խոստանալով բացահայտել ճշմարտությունը՝ մահվան 30-րդ տարելիցին ընդառաջ։
Դիանան՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի առաջին կինը, 36 տարեկան էր, երբ 1997 թվականի օգոստոսին զոհվեց Փարիզում։ Նրա և սիրեցյալի՝ Դոդի ալ-Ֆայեդի մեքենան վթարի ենթարկվեց Ալմա կամրջի տակ գտնվող թունելում, երբ նրանք մեծ արագությամբ հեռանում էին մոտոցիկլետներով իրենց հետապնդող պապարացիներից։
Դիանայի եղբոր՝ Չարլզ Սպենսերի հեղինակած «Swan Song: Diana, My Sister» գիրքը Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի հաջորդ ամիս և կհրատարակվի նաև աշխարհի այլ երկրներում։
«Այս գրքի նպատակն է Դիանայի մասին ճշմարտությունը պատմել նրա եղբոր տեսանկյունից, ինչպես ես փորձեցի անել նաև նրա հուղարկավորության ժամանակ ունեցած ելույթումս»,- ասել է Սպենսերը։
Դիանայի հուղարկավորության ժամանակ Սպենսերը քննադատել էր թագավորական ընտանիքին։
Penguin Random House-ի հրատարակչական տնօրեն Դենիել Բունյարդը նշել է, որ սա լինելու է «պատմական նշանակություն ունեցող գիրք»։