«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավական և իրավապահ համակարգերում ակտիվորեն քննարկվում են հնարավոր կադրային փոփոխությունների և պաշտոնանկությունների տարբերակներ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակներից մեկը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Այս սցենարի դեպքում չի բացառվում, որ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։
Վերջինս Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ է նշանակվել 2026 թվականի հունվարի 19-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-2025 թվականներին եղել է Լոռու մարզպետ։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհի Ծովինար Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Միաժամանակ, ArmLur.am-ի տեղեկություններով, կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Փրկարար ծառայությունում։ Մասնավորապես, քննարկվում է օրերս ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հարցը։ Արթուր Խուդինյանը Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ է նշանակվել օգոստոսի 7-ին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | «Ժողովուրդ». Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին | 0 | 10 | 18-08-2026 |
| 2 | Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» | 0 | 10 | 18-08-2026 |
| 3 | «Ժողովուրդ». Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան | 0 | 10 | 18-08-2026 |
| 4 | «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել | 0 | 10 | 18-08-2026 |
| 5 | Հայաստանում զբոսաշրջության ոլորտում նոր պահանջը խախտելու համար կարող է սպառնալ ազատազրկում | 0 | 10 | 18-08-2026 |
| 6 | «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» | 0 | 10 | 18-08-2026 |
| 7 | Դատախազը բողոքարկել է Մելիքսեթ Պողոսյանի որդու արդարացման որոշումը․ պահանջում է նոր քննություն | 0 | 8.4 | 18-08-2026 |
| 8 | Власти КБР предлагают внести в программу развития СКФО подпрограмму по развитию Нальчика | 0 | 0 | 12-11-2020 |
| 9 | Кабмин усовершенствует грантовую поддержку бизнеса на селе | 0 | 0 | 21-12-2020 |
| 10 | Кабмин обсудит модернизацию лабораторий и приватизацию невостребованного госимущества | 0 | 0 | 16-06-2021 |