«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային մեղադրողը բողոքարկել է վերաքննիչ դատարան, այնտեղ դեռեւս որոշում չկա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Գորիսում Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Կարեն Պողոսյանը մեղադրվում էր սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար։
Ըստ մեղադրանքի՝ նա ակոսափող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին եւ Մելիք Բարսեղյանին, որոնք ճանաչվել էին տուժողներ։
Փաստորեն, այս դատավճռով հերքվում է Նիկոլ Փաշինյանի քննադատությունը, թե արդարադատությունը միայն նախկիններին եւ ունեւորներին է բաժին հասնում: Մենք տեսնում ենք, որ այն հիմնականում բաժին է հասնում իշխանության մեջ գտնվողներին, ՔՊ-ի հետ սերտ առնչություններ ունեցողներին: Հրազենով հանցանք կատարած անձը եթե չլիներ ՔՊ-ական նախարարի խորհրդականի որդին, ինչպե՞ս կարող էր արդարացվել:
Ի դեպ, տեղեկատվությունն էլ մեզ հասանելի դարձավ միայն այն բանից հետո, երբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց ՊՆ-ից․ երեկ Սուրեն Պապիկյանի հրամանով նրա 3 խորհրդականները, այդ թվում` Պողոսյանը, ազատվել են աշխատանքից: Սակայն դատավճիռը, հիշեցնենք, կայացվել է 3 ամիս առաջ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ | 0 | 10 | 18-08-2026 |
| 2 | Դատախազը բողոքարկել է Մելիքսեթ Պողոսյանի որդու արդարացման որոշումը․ պահանջում է նոր քննություն | 0 | 8.4 | 18-08-2026 |
| 3 | Генпрокуратура Армении отправила в суд дело лидера оппозиции Манукяна | 0 | 0 | 17-03-2021 |
| 4 | Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին հարցաքննության են կանչել. մամուլ | 0 | 10 | 18-08-2026 |
| 5 | Следствие завершило предварительное расследование по делу лидера армянской оппозиции | 0 | 0 | 09-03-2021 |
| 6 | В Ереване завели уголовное дело против Нарека Карапетяна из "Сильной Армении" | 0 | 10 | 22-07-2026 |
| 7 | АзерТАдж: обвинение запросило пожизненное заключение для Варданяна | 0 | 0 | 18-12-2025 |
| 8 | Следком Армении ходатайствует об аресте Карапетяна | 0 | 0 | 18-06-2025 |
| 9 | «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» | 0 | 10 | 18-08-2026 |
| 10 | Уголовные дела сестер Хачатурян поступили в суды | 0 | 0 | 14-07-2020 |