Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Կհամագործակցե՞ք Աննա Հակոբյանի հետ. Գալստյանը` Հակոբյանի` ընտանեկան բռնության դեմ արշավի մասին

Дата публикации: 18-08-2026 08:06:02



Основное содержимое страницы с новостью.

Սա սահմանադրական իրավունք է և ԱԺ կանոնակարգով ընդդիմությունն իր համամասնությամբ ունի ԱԺ ղեկավարություն կազմելու մեջ իր համապատասխան քվոտաները, և մենք օգտվում ենք այդ մեր իրավունքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է իր թեկնածությունը։

«Այնպես որ քաղաքական պատասխանատվությունը նաև քաղաքական մեծամասնությանն է՝  հարգելու, ընդունելու սահմանադրությամբ ամրագրված պարտականությունը»,–ասաց նա։

«Քանի որ Հայաստանում այսօր մարդու իրավունքների հենց քաղաքական կոնտեքստն է ամենաթիրախավորվածը, ամենախոցելին, միգուցե, իմ ելույթում շեշտադրումը ավելի շատ այնտեղ էր, բայց ընտրվելու պարագայում, միանշանակ է, որ մարդու իրավունքների ամբողջ փաթեթը, որտեղ թե ընտանեկան բռնությունը, և ամենակարևորը մեր հասարակությունում այսօր տիրող անթույլատրելի բռնության սահմանները, անհանդուրժողականությունը պիտի դառնա հանրային տագնապներից մեկը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ իր կուսակցականացված կերպարը չի համապատասխանում այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին, Գալստյանը նշեց, որ հպարտ է ՀՅԴ–ական իր անցյալով ու ներկայով. «Բայց իմ կուսակցականությունը երբեք չի խանգարել ինձ, թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում պաշտպանելու հենց մարդու իրավունքները և ԵԱՀԿ-ում ես արդեն երկրորդ շրջանը մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ եմ»։

Հարցին՝ իր կանխատեսմամբ կընտրվի՞ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Անկեղծորեն չեմ կարող ասել, կանխատեսելի չի, տեսնենք ինչ կլինի։ Բայց մի բան ինձ համար ավելի քան հստակ է, կընտրվեմ, թե ոչ, ես շարունակելու եմ աշխատել ճիշտ այն կերպ, այն մոտեցումներով և այն արժեհամակարգով, որ մինչև հիմա ունեցել եմ, ժամանակը թող ցույց տա»։

Ինչ վերաբերում է հարցին, թե կհամագործակցի՞ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ՝ աշվի առնելով, որ նա վերջերս շատ է անդրադառնում ընտանեկան բռնության դեպքերին, Լիլիթ Գալստյանն արձագանքեց, որ չի բացառում դա. «Եթե առողջ լուծումներ, առողջ գնահատականներ կան և լուծման ճանապարհներից շահելու է մեր պետությունը և հասարակությունը, ես կողմ եմ։ Ես երկխոսության կողմնակից մարդ եմ և գերադասում եմ խնդիրները լուծել, քան թե առճակատումը»։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Արդա՞ր է, որ ընտանեկան բռնության մասին խոսելիս միայն կանանց ենք շեշտում. Գաբրիելյանը՝ Գալստյանին01018-08-2026
2Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան-3629-06-2026
3Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ01018-08-2026
4МИД Армении утверждает, что Турция отправляет в Карабах наемников с Ближнего Востока0028-09-2020
5Գործող իշխանությունն ընտրել է հանցավոր և ակնհայտ հակասահմանադրական ուղի. Լիլիթ գալստյան01018-08-2026
6Пашинян подал в суд на экс-соратницу Овсепян за оскорбление и клевету0511-07-2026
7Пашинян: Армения сотрудничает с РФ для решения приграничной проблемы с Азербайджаном0012-06-2021
8Омбудсмен Армении и уполномоченный по правам человека в РФ обсудили дело сестер Хачатурян0015-07-2019
9Hilaria Baldwin trolled for bizarre 'spider' pose as she makes DWTS return on season finale: 'New meme unlocked'-2326-11-2025
10Нуланд обсудила с Антоновым ситуацию вокруг ареста Гершковича0005-04-2023

Классификация: Мнения. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.26. Источник: news.am.